ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանը մշակում է օֆշորային ռիալի (Իրանի դրամական միավոր) գաղափարը, որը նախատեսում է շուտով գործի դնել Ռուսաստանի հետ ֆինանսական գործարքներում: Թվային ռիալը հանրային շրջանառության մեջ դնելու նախագծի բացման ժամանակ հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշենք, որ շաբաթվա սկզբում Իրանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել էր, որ Թեհրանը թվային ռիալ է ներդնում հանրային շրջանառության մեջ, հաճախորդները կկարողանան գնումներ կատարել և միջոցներ փոխանցել QR կոդի սկանավորման միջոցով:
Իրանի Կենտրոնական Բանկը սկսել է զբաղվել թվային ռիալի նախագծով երեք տարի առաջ, և 2024 թվականի հունիսի վերջից իրանական երկու բանկերի՝ Mellat-ի և Tejarat-ի մասնակցությամբ այս նախագիծն ակտիվ թեստավորվում է՝ հրապարակային կիրառման հնարավորությամբ։ Հավելենք, որ նախագիծը մեկնարկել է Քիշ կղզուց։