ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզի Գրայվորոն քաղաքում խաղաղ բնակիչ է զոհվել, երեք մարդ էլ վիրավորվել Է Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով: Տեղեկությունը հայտնում է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Տելեգրամյան ալիքում:
«Ուկրաինայի զինված ուժերը երեք կամիկաձե դրոնների միջոցով հարված են հասցրել Գրայվորոն քաղաքին։ Դրոնը հարված է հասցրել բազմաբնակարան շենքի մոտ գտնվող կայանատեղիի ուղղությամբ։ Ամենասարսափելին՝ խաղաղ բնակիչ զոհվեց։ Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է տեղում՝ մինչ շտապօգնության բրիգադի ժամանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գլադկովի խոսքով՝ ևս երկու մարդ վիրավորվել են քաղաքի կենտրոնում: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել։ Տուժածներից մեկը դեմքի ոսկորների կոտրվածքներով և փակ գանգուղեղային վնասվածքով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ տուժածը ունի մեջքի ունի և փակ գանգուղեղային վնասվածքներ:
Բազմաբնակարան շենքի պատշգամբում ԱԹՍ-ի հարվածից մի կին է տուժել, շտապօգնության բրիգադը նրան բուժօգնություն է ցուցաբերել։ Նա հրաժարվել է հոսպիտալացումից։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: