Առաջին անգամ Երևանում անցկացվել է «Վայրի դպրոցի» երաժշտության փառատոնը

Երևանում անցկացվել է «Վայրի դպրոցի» երաժշտության փառատոնը
Եզակի միջոցառումը համախմբել էր երաժիշտների և նկարիչների Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից և Հայաստանից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Երևանում անցկացվել է Yerevan Art Festival (YSAF) առաջին միջազգային փառատոնը:
Բացառիկ միջոցառումը կամերային երաժշտության ազգային կենտրոնի բեմում համախմբել էր Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի և Հայաստանի երաժիշտներին և նկարիչներին: Փառատոնի սկզբունքը երեխաների և երաժիշտների միջև համերաշխությունն է, ներառականությունը կրթության հարցերում, ստեղծագործական մոտիվացիայի միասնականությունն ու դասական երգացանկի տարբեր ավանդական կամ փորձարարական մոտեցումների համակեցությունը՝ բարոկկո, ժամանակակից երաժշտություն, ավանգարդ, արխայիկա և ջազ:
Փառատոնի հեղինակ, տնօրեն և հիմնադիր Կամիլ Չալաևի խոսքով՝ երաժշտությունը կարևոր դեր է խաղում անձի ձևավորման գործում: Նա նշել է, որ իր համար չափազանց հետաքրքիր է աշխատել երեխաների հետ՝ օգնելով նրանց արտահայտվել, զարգացնել ստեղծարարությունը, վերացնել բոլոր սահմանափակումները նույնիսկ նրանց մոտ, որոնց ֆիզիկական կամ մտավոր հնարավորությունները սահմանափակ են:
Երևանում անցկացվել է «Վայրի դպրոցի» երաժշտության փառատոնը
«Երաժշտության բացարձակությունը, որը դրված է «Վայրի դպրոց» մեթոդի հիմքում, հենց ենթադրում է աշխարհայացքային էության և ստեղծագործական ինքնարտահայտման լիակատար ազատության որոնում։ Եվ եթե դա տեղի է ունենում, ամեն անգամ մի փոքրիկ հրաշք է կատարվում։ Ես տեսնում եմ, որ երեխաները դասարանում բառացիորեն կերպարանափոխվում են»,-ասում է Չալաևը։
Նա նշում է. որ փառատոնի նպատակն է միավորել տարբեր երկրների վարպետների ստեղծագործությունները, ամրապնդել կապերը համատեղ ելույթների և փորձի փոխանակման միջոցով: Աջակցությունը երիտասարդ երաժիշտներին օգնում է ստեղծել հավասար պայմաններ, որտեղ բոլոր տաղանդավոր մարդիկ զարգանալու և հաջողության հասնելու հնարավորություն ունեն, հատկապես Հայաստանում՝ այս երկրի յուրահատուկ երաժշտական մշակույթով:
Երաժշտական ծրագրին զուգահեռ փառատոնի շրջանակներում ներկայացված են հայ նկարիչ Արտաշես Աջապահյանի «Հուշեր» ընդհանուր խորագրով ցուցահանդեսը և Կամիլ Չալաևի «Վայրի դպրոցի» երեխաների, աշակերտների և ուսանողների աշխատանքների ցուցադրությունը։