ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին՝ Ազգային տոնի՝ Մեծ դուքսի ծննդյան օրվա առիթով։ Շնորհավորական ուղերձը խորհրդարանի նախագահը հրապարակել է X-ի իր էջում։
Նա հիշեցրել է, որ վերջերս պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վիզլերին էական աջակցության և առարկայական քննարկումների համար։
«Դրանք մենք դիտարկում ենք որպես կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- գրել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը Հայաստան էր այցելել մայիսին։
Օրեր առաջ էլ Լյուքսեմբուրգում էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։