ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Շոգ եղանակի պատճառով օձերը լցվել են Թուրքիայի Անթալիա քաղաք, հայտնում է Halk TV հեռուստաալիքը:
«Այս տարի փրկարարական ջոկատները բնակելի տարածքներից դուրս են բերել 106 օձ։ Հաճախակի դարձած հաղորդագրություններն անհանգստություն են առաջացրել քաղաքում»,- հայտնում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ տարածաշրջանում օդի ջերմաստիճանի բարձրացումը հանգեցրել է նրան, որ օձերը մուտք են գործում ոչ միայն տներ, այլև գրասենյակներ և ավտոմեքենաներ: