Իտալիայի ափերի մոտ առագաստանավ է խոտակվել. 34 մարդ խեղդվել է

Նշվում է, որ զոհերի թվում 8 անչափահաս կա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հոնիական ծովում` Իտալիայի ափերի մոտ, առագաստանավի խորտակման զոհէ դարձել 34 մարդ: Այս մասին հայտնում է տեղական Corriere della Calabria թերթը։
Նշվում է, որ զոհվածների թվում 8 անչափահաս կա:
Պարբերականի տվյալներով՝ որոնումներն իրականացվել են ինքնաթիռների օգնությամբ։ Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Դեպքի պատճառների մասին նույնպես ոչինչ հայտնի չէ։