ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության Ֆարս նահանգում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Mehr-ը։
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Դարաբ քաղաքի մոտակայքում` տեղական ժամանակով ժամը 02:08-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։