Իլոն Մասկը 12-րդ անգամ հայր է դարձել

Իլոն Մասկն այն մտքին է, որ ժողովրդագրական կոլապսը մարդկության առջև ծառացած ամենամեծ խնդիրն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և Neuralink–ի թոփ մենեջեր Շիվոն Զիլիսը տարեսկզբին ունեցել են իրենց երրորդ երեխային, գրում է Bloomberg Businessweek-ը։
Լրատվամիջոցը գրում է, որ Իլոն Մասկը, որը ժողովրդագրական կոլապսը մարդկության առջև ծառացած ամենամեծ խնդիրն է համարում, 12 երեխաների հայր է։
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինն ամուսնացել է
2021 թվականին զույգը երկվորյակներ ունեցավ։ Ամերիկացի գործարարի մյուս երեխաները նախկին հարաբերություններից են։
Շիվոն Զիլիսը 38 տարեկան է։ Նա Մասկի հետ ծանոթացել է արհեստական ինտելեկտի OpenAI ստարտափի շրջանակում համագործակցության ժամանակ, որից հետո որոշ ժամանակ աշխատել է Tesla-ում։
Forbes-ի տվյալներով՝ Մասկի կարողությունը կազմում է 213,1 մլրդ դոլար։