ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուկը կժամանի Մոսկվա՝ բանակցություններ վարելու, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Աբու Մարզուկը Մոսկվա կժամանի երկուշաբթի», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Մոսկվայում Մարզուկը հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում։
Գազայի հատվածում հակամարտության սրումից ի վեր Մոսկվայում մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2023-ի հոկտեմբերի 26-ին, խոսքը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ պատանդներին ազատ արձակելու մասին էր։