Աստանայում 26–հարկանի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ԱԻՆ

Նշվում է, որ շենքից տարհանվել է 8 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Աստանայում 26–հարկանի վարչական և բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհը բռնկվել է շենքի 26–րդ հարկում և հաշված րոպեների ընթացքում տարածվել։ Մի քանի հարկերում այրվում է շենքի երեսպատումը։
«Դեռևս հրդեհը մարման աշխատանքներ են ընթանում։ Դեպքի վայրում գործի են դրվել բարձր ճնշման պոմպեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ շենքից տարհանվել է 8 մարդ, այդ թվում՝ երեխա։ Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 70 հրշեջ։
Խոշոր հրդեհ Մոսկվայում. մարման աշխատանքներում ուղղաթիռներ են ներգրավվել