Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ–ն հերքում է

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, իբր հայկական զինված ուժերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել` հաղորդելով, իբր հայկական զինված ուժերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ Պ Ն–ն հերքում է այդ լուրը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 21-ին՝ ժամը 12։25-15։35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը նմանատիպ հաղորդագրություններ էր տարածել հունիսի 13–ին, 14–ին, 16–ին։