Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում. Էդուարդ Շարմազանով

Sputnik
Հայաստանի Ազգային Ժողովում մի խումբ արևմտամետ ուժեր հավաքվել էին քննարկելու Եվրամիության անդամակցության հարցը։ Արտախորհրդարանական 4 ուժեր` «Հանուն հանրապետության» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», Հանրապետություն» կուսակցությունը, «Ազատ քաղաքացի» հասարկական կազմակերպությունը, որոնք միավորվել են «ժողովրդավարական ուժերի հարթակում», առաջարկում են հանրաքվե անցկացնել` «Ուզո՞ւմ եք անդամակցել Եվրամիությանը» հարցով։ Ուզո՞ւմ է արդյոք Եվրամիությունը, որ անդամակցենք իրենց` ոչ ոք չի հարցնում։
Եվրամիության դրոշի ու կոշիկի Բաբաջանյանական ակցիայից բացի, խորհրդարանական լսումներում առանձնացավ նաև Արամ Սարգսյանն իր հայտարարությամբ։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդն առաջարկեց Եվրամիությանն անդամակցության հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 21–ին, Հայաստանի անկախության օրը։ Ի՞նչ է ստացվում. հանրապետության ինքնիշխանությունից խոսող քաղաքական ուժի ղեկավարն առաջարկում է հենց անկախության օրը քվեարկել, փաստացի` ինքնիշխանությունից հարաժարվելո՞ւ օգտին։
Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունեցել է միշտ։ Եվ` առևտրատնտեսական կապերի ակտիվացումը և վիզայի ազատականացումը բանակցային սեղանին եղել են բոլոր ժամանակներում։ Ու դրա փաստաթղթային ամրագրումը դարձավ Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հայ-եվրոպական հարաբերությութնունների և խորհրդարանական լսումների նպատակի մասին Sputnik Արմենիան զրուցել է Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովի հետ։