Վթար Ֆիոլետովո գյուղի մոտ. 4 մարդ տեղում մահացել են

Վթարի փաստով քննչական վարչություն նախաձեռվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կա 4 զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով` հայտնվել ձորում»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 4 մարդ տեղում մահացել են: Նրանցից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, մյուս 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա:
Խոշոր վթար Արարատի մարզում․ 2 մարդ տեղում մահացել են, կան տուժածներ
Վթարի փաստով քննչական վարչություն նախաձեռվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: