Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն հարված է հասցրել Էներգոդարի ևս մեկ ենթակայանի. վնասվել է տրանսֆորմատորը

Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերով հարձակվել են քաղաքի մեկ այլ ենթակայանի՝ «Լուչի» վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Էներգոդարի «Ռադուգա» ենթակայանին, վնասվել է տրանսֆորմատորը, քաղաքը մասամբ հոսանքազրկվել է։ Տեղեկությունը հայտնում են տեղական իշխանությունները։
Հունիսի 19–ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերով հարձակվել էին քաղաքի մեկ այլ ենթակայանի՝ «Լուչի» վրա։ Այդ ժամանակ ևս Էներգոդարը հոսանքազրկվել էր։ Ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվեց, քաղաքը սնուցվեց ժամանակավոր սխեմայով։ Ենթակայանը վերականգնման ենթակա չէ։
«Ուկրաինայի ԶՈւ–ն հարված է հասցրել «Ռադուգա» ենթակայանին։ Մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ», - գրված է Էներգոդարի վարչակազմի Telegram-յան ալիքում։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին նշել է, որ հունիսի 19-ին Էներգոդարի (որի տարածքում գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը) «Լուչ» ենթակայանի վնասումը անմիջական ազդեցություն է ունեցել միջուկային անվտանգության վրա։
Նա նշել է, որ Զապորոժիեի էներգամատակարարման վրա ազդող ցանկացած հարձակում միջուկային և ֆիզիկական անվտանգության յոթ հիմնասյուների խախտում է։
ՌԴ ԱԻՆ-ի երկու աշխատակից է տուժել Կուբանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով