ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը հուլիսի 19-ին ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում նիստ կանցկացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև համագործակցության թեմայով։
«Ռուսաստանը, որպես այդ նիստի նախագահող, իսկ հուլիսին էլ Անվտանգության խորհրդի նախագահ, առաջարկել է այս թեման, և այն հավանության է արժանացել։ Մենք հրավիրել ենք այդ նիստին ելույթ ունենալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին»,– ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ԱԽ–ի բանավեճը կլինի մի ձևաչափով, որին անվտանգության խորհրդի 15 անդամից բացի կարող է մասնակցել նաև ՄԱԿ–ի 193 երկրներից յուրաքանչյուրը։
Հուլիսի 1-ից Ռուսաստանը կզբաղեցնի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը։
Հիշեցնենք` Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում այսօր կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին հայկական կողմը չի մասնակցել: