ՌԴ Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Robinson ուղղաթիռը. օդաչուն և 3 ուղևորները զոհվել են

Ուղղաթիռը, որը դադարել էր կապի դուրս գալ, առավոտյան հայտնաբերվել է խուլ տայգայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ամուրի մարզում վթարի է ենթարկվել Robinson R-66 ուղղաթիռը, հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով՝ բոլոր երեք ուղևորներն ու օդաչուն զոհվել են։
«Իզվեստիայի» տվյալներով՝ ուղղաթիռը պատկանել է մասնավոր ընկերության։ Այն դուրս է եկել Անտառարդյունաբերական համալիրի հարթակից և անհետացել ռադարներից։ Այն գտել են մեկ օր անց՝ խուլ տայգայում։
Աղետի պատճառները պարզվում են։
Կիևի մարզում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը և նրա տեղակալը