ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Թարմացված տվյալների համաձայն՝ Մոսկվայում երեկ տեղի ունեցած փոթորկի ժամանակ մահացել է 2, վիրավորվել՝ 35 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Ըստ թարմացված տեղեկատվության՝ փոթորկի ժամանակ տուժել է 37 մարդ, նրանցից երկուսը մահացել են»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով, տուժածների թվում վեց երեխա կա։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Մոսկվայում փոթորիկ և հորդառատ անձրևներ են գրանցվել, տեղ-տեղ էլ պտտահողմ է նկատվել։ Քաղաքի իշխանությունները եղանակի առավելագույն «նարնջագույն» մակարդակ էին հայտարարել։ Քամին պոկել էր մետաղական թիթեղները, տանիքները, քանդել գովազդային վահանակներ։ Քաղաքում ծառեր էին տապալվել, ավտոմեքենաներ շրջվել։