ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Վարանդա (Ֆիզուլի) – Աղդամ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի սպա է մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավտովթարը տեղի է ունեցել երեկ երեկոյան, «ՎԱԶ»-ի վարորդ Քյանան Մուստաֆաևը կորցրել է կառավարումը և բախվել ճամփեզրին գտնվող տրակտորին: Նա և իր ծառայակից Մարատ Մուսադիրովը տեղում մահացել են։
Բացի այդ, Ջրականի (Ջաբրայիլ) ականազերծման աշխատանքների ժամանակ մահացու վիրավորում է ստացել ականազերծող Ռագիֆ Իսաևը: Ականի պայթյունի հետևանքով տուժել են ևս մի քանի ադրբեջանցի սակրավորներ: