Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 70 ԱԹՍ է խոցել Ղրիմի և 43-ը՝ Կուբանի երկնքում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է անօդաչու թռչող սարքերով հարձակում իրականացնելու Ուկրաինայի զինված ուժերի փորձի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում խոցել է 70 անօդաչու թռչող սարք Ղրիմի և Սև ծովի երկնքում, 43-ը՝ Կրասնոդարի երկրամասում, և մեկը՝ Վոլգոգրադի մարզում:
Ոչնչացվել է նաև Ուկրաինայի ռազմածովային ուժերի վեց մոտորանավակ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: