ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս
Ֆրանսիայի դեսպանի այցի շրջանակներում՝ այսօր երեկոյան Գորիսում տեղի կունենա համերգ Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև Գորիսի զարգացման համագործակցության հեռանկարները: Դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության խորացումը և հույս հայտնել համատեղ նոր նախագծերի իրականացման համար: Համայնքի ղեկավարը դեսպանի հետ միասին շրջել են Վիենի պուրակում, որտեղ ընթանում են վերակառուցման լայնածավալ աշխատանքներ։
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս
Պուրակում իրականացվում են ենթակառուցվածքների արդիականացման և բարեկարգման աշխատանքներ։ Նախատեսվում է թարմացնել զբոսայգու ճեմուղիները, կանաչապատ գոտիները, նստարանները, լուսավորության համակարգը։
Դեսպանի այցի շրջանակներում այսօր երեկոյան տեղի կունենա համերգ Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ:
ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գորիս