ՀՀ պարածանրամարտիկ 3 պատանիները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի պարածանրամարտի պատանեկան հավաքականը
Անձնական մարզիչներն են Արամ Զուրաբյանը և Քրիստինե Պետրոսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի պարածանրամարտի պատանեկան հավաքականի 3 անդամները 6 մեդալ են նվաճել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում: Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի թիմի անդամ, 49 կգ քաշային Արթուր Բաբայանը, 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ, նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ: Ռաֆայել Համազասպյանը, 15-17 տարիքային խմբում, 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ: Խորեն Ծատուրյանը, 18-20 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով նվաճել է երկու ոսկե մեդալ:
Մարզիկների անձնական մարզիչներն են Արամ Զուրաբյանը և Քրիստինե Պետրոսյանը։