ՀՀ ԱԳ նախարարը խոսել է Հունաստանի գործընկերոջ հետ. ի՞նչ են քննարկել

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին և ԵՄ հետ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 10-ին Գերապետրիտիսը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներն այն ժամանակ նույնպես խոսել էիին ՀՀ–ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացին առնչվող հարցերի մասին և շեշտել, որ այդ ուղղությամբ մի շարք հստակ գործողություններ և ծրագրեր կան քննարկման սեղանին։