Երևանում երկրորդ անգամ հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը

Ավտոբուսներ
Հանրային տրանսպորտում վճարման միասնական համակարգի նախագիծը պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։
«Երևանի քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար»,– ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով` նախագիծր ներառված է Երևանի ավագանու առաջիկա նիստում։
Ավելի վաղ Կոստանյանը Sputnik Արմենիային վստահեցրել էր, որ սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտի գնի փոփոխություն նույնպես չի լինի։