ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱՊՀ երկրները հետևողականորեն տնտեսական աճ են արձանագրում, պետությունների առևտրաշրջանառությունն աճում է։ ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով` ավելանում են նաև առևտրի ծավալները, ընդլայնվում են մշակութային-հումանիտար, գիտատեխնիկական կապերը:
«ԱՊՀ մեր գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության շարունակական ընդլայնման մասին է վկայում ԱՊՀ երկրների անընդհատ աճող մասնաբաժինը ռուսական ապրանքաշրջանառության մեջ, որն անցյալ տարի կազմել է 14,6 տոկոս, այժմ՝ 15,7 տոկոս», - ընդգծել է Օվերչուկը։
Նա կարևորել է ԱՊՀ տնտեսական և արդյունաբերական ներուժի ավելացման, փոխգործակցության նոր մեխանիզմների ձևավորման, արտաքին կոնյունկտուրայից անկախ վճարահաշվարկային ճարտարապետության ստեղծման, տրանսպորտային համալիրի զարգացման ուղղությամբ աշխատանքների շարունակումը: