ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Մայիսի 26–ին Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նշվում է, որ այսօր Ալավերդու համայնքապետարանում կայացել է աղետի հետևանքները վերացնելու համար ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Оպերատիվ շտաբի հերթական նիստը
«Այս պահին համաճարակի որևէ վտանգ չկա»,–նշված է հաղորդագրության մեջ»
Սանոսյանին են ներկայացվել այս օրերին իրականացված աշխատանքները` կամուրջների վերականգնման, վնասների գույքագրման, հեղեղված բնակավայրերի բնակիչներին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ։
Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի են հայտարարվել։