Հունիսի 19-ին մամուլի ասուլիսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել էր, որ պաշտոնական հաղորդագրություններում ներկայացված փշալարերով ցանկապատը Տավուշից իրեն ուղարկված լուսանկարներում ու տեսանյութերում գոյություն չունի։
Այսօր սրբազանը համակիրնրի հետ այցելել է Տավուշի սահմանամերձ գյուղեր՝ տեղում պարզելու փշալարի առկայությունը։
Ոսկեպարում Բագրատ սրբազանն այցելել է սահմանապահ ուղեկալ և փորձել սահմանապահներից ճշտել ցանկապատի տեղը։ Բայց թե՛ ծառայություն իրականացնող սահմանապահները, թե՛ վերակարգի ավագը հոգևորականին հայտնել են, որ իրենք այն չեն տեսել, տեղյակ չեն։