Ռուսաստանից Հայաստանի հեռացումը կմեծացնի Թուրքիայի ազդեցությունը մեր երկրում. SputnikLive-ին տված հարցազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Պատմականորեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ազդեցիկ խաղացողներ են եղել Հարավային Կովկասում: Եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս մղվի, նրա տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը, ամենայն հավանականությամբ դա կլինի Թուրքիան»,– ասել է Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Հայաստանի իշխանությունները դեռ չեն հասկանում, թե որքանով է մեր տնտեսությունը կախված Ռուսաստանից, և հնարավոր խզումը ինչ լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի տնտեսության համար։