«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մեկնում են Տավուշի ահմանամերձ գյուղեր։
Ճանապարհ ընկնելուց առաջ սրբազանը պատասխանել է լրագրողների`այցի հետ կապված հարցերին։ Ասել է, որ այցի նպատակը տեղում իրավիճակին ծանոթանալն է, նաև` սահմանին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տեղադրված փշալարի առկայությունը ստուգելը։
Ես ցանկացա գնալ Տավուշ մեր ժողովրդին հանդիպելու, տեղում հասկանալու իրավիճակը, միաժամանակ փորձելով տեսնել, թե այդ «ցանկապատ» ասվածը որտե՞ղ է: Գնանք մեր աչքերով տեսնենք, համոզվենք՝ կա՞, թե՞ չկա: