Վլադիմիր Գևորգյան. Զբոսաշրջիկների 80-90 տոկոսը մեծ հաճույքով դիտում, ունկնդրում են փողոցային երաժիշտներին

Sputnik
Տուրիզմին խանգարողը ոչ թե փողոցային երաժիշներն են, այլ ապօրինի առևտուրը. Sputnik Արմենիայի եթերում ասել է «Visit Արմենիա» զբոսաշրջային ընկերության տնօրեն, զբոսաշրջության փորձագետ Վլադիմիր Գևորգյանը` մեկնաբանելով փողոցային երաժիշտների գործունեության սահմանափակումները խստացնելու`Երևանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությունը։
«Շատ եվրոպական երկրներում դա նույնիսկ կոորիտ է, մշակույթ է` փողոցային երաժշտությունը։ Ես կարող եմ ասել, որ 80-90 տոկոս դեպքերում զբոսաշրջիկները մեծ հաճույքով դիտում, ունկնդրում են տվյալ երաժիշտներին »,– ասել է փորձագետը։
Նրա դիտարկմամբ` Երևանի կենտրոնում խայտառակ իրավիճակ է, մարդիկ զբաղվում են ամեն ինչով, վաճառում սնունդ, խաղալիքներ, թափառաշրջիկների տպավորություն թողնում, որը հարիր չէ մեր ազգին։
«Սա է խաթարում կենտրոնի դիմագիծը։ Դրանից հետո նոր տեղին կլինի կանոնակագել երաժիշտների գործունեությունը»,– կարծումէ Գևորգյանը։
Երևանի քաղաքապետրանը մտադիր է էլ ավելի խստացնել փողոցային երաժիշտների գործունեության համար դեռ անցած տարի սեպտեմբերին ընդունած սահմանափակումները։ Եթե գործող որոշմամբ փողոցային երաժիշտներին թույլատրվում է նվագել բնակելի և հասարակական նշանակության շենքերից առնվազն 10 մետր հեռու` ժամը 10:00-ից 21:00-ը, իսկ 23։00-ից հետո` շենքերից առնվազն 100 մ հեռուն։ Ապա առաջարկվող նոր նախագծով արդեն կոնկրետ տարածքներ են նշվում, որտեղ փողոցային երաժիշտների գործունեությունն ընդհանրապես նախատեսվում է արգելել։ Դրանք են`Հանրապետության հրապարակն ու Հյուսիսային պողոտա և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքը, ինչպես նաև`Մաշտոցի, Սայաթ-Նովա պողոտաներով ու Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը։
Նոր նախագիծը Երևանի ավագանու դատին կհանձնվի հունիսի 25-ի նիստում, և ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Որոշման անհրաժեշտությունը քաղաքային իշխանությունը հինավորվում է մայրաքաղաքի կենտրոնում մշակութային օջախների գործունեությունն ու բնակիչների անդորրը խաթարելու, զբոսաշրջության վրա բացասաբար ազդելու պատճառաբանությամբ։