Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո վարկ կտա ՀՀ կառավարությանը

ՀՀ կառավարություն
ՀՀ կառավարությունն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը վարկի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն հունիսի 26–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՀՀ կառավարությանը 75 մլն եվրո վարկ կտա ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար։ Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագրի» ստորագրմանը։
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այս տարվա հունիսի 26–ին։
«Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «2024 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ:
Պետության բաժինը բիզնեսում և «չափազանց մեծ» արտոնությունները. ԱՄՀ-ի քննարկումները ՀՀ-ում