Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայում հակամարտության կարգավորման պայմանները կախված կլինեն տիրող իրավիճակից․ Պուտին

Պուտինն ընդգծել է, որ եթե Կիևը բանակցությունների վարումը կապում է ռուսական զորքերի դուրսբերման հետ, ապա դա երբեք տեղի չի ունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հանոյում լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման պայմանները կփոխվեն՝ կախված ռազմաճակատի իրավիճակից:
«Մեր պայմանները փոխվելու են՝ կախված այն բանից, թե ինչ է կատարվում «երկրի վրա»։ Ամեն ինչ կախված է լինելու իրական իրադարձություններից։ Իհարկե, մենք ելնելու ենք դրանից», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Պուտինը նաև նշել է, որ եթե Կիևը բանակցությունների վարումը կապում է ռուսական զորքերի դուրսբերման հետ, ապա դա երբեք տեղի չի ունենա:
«Եթե բանակցությունների վարումը կապված է մեր զորքերի դուրսբերման հետ, ինչի մասին երազում է Կիևի ռեժիմը, ապա դա երբեք տեղի չի ունենա։ Կիևի ռեժիմը չի ցանկանում հեռանալ իշխանությունից ու նորմալ ընտրություններ անցկացնել Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխան», - նշել է Ռուսաստանի նախագահը։