Ճապոնիայում սողանքների սպառնալիքի պատճառով 32,5 հազար բնակչի են տարհանում

Ճապոնիա
Հայտարարվել է սպառնալիքի չորրորդ մակարդակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Կագոսիմա պրեֆեկտուրայի Մինամի-Սացումա քաղաքի բոլոր շրջաններում տարհանում է հայտարարվել 32,5 հազար բնակչի համար: Նախազգուշական միջոցները կապված են սողանքների սպառնալիքի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:
Հայտարարվել է սպառնալիքի չորրորդ մակարդակ (առավելագույնը հինգն է), որը ենթադրում է ապաստարան տեղափոխվելու հորդոր, քանի դեռ դա հնարավոր է:
Վտանգի ամենաբարձր մակարդակը` 5-րդը, նշանակում է կյանքը փրկելու համար արտակարգ միջոցառումների անհրաժեշտություն, նույնիսկ եթե տարհանման կետ տեղափոխվելն այլևս անվտանգ չէ: Տարհանման հինգերորդ մակարդակը բառացի թարգմանվում է «անվտանգության արտակարգ ապահովում»: Այդ դեպքում բնակչությանը կոչ է արվում պատսպարվել երկրորդ հարկից բարձր տարածքում և ընտրել ամենաապահով տեղը՝ դուրս չգալով փողոց:
Տորնադոյի վտանգ կա. Մոսկվայի բնակիչներին խնդրել են այսօր զերծ մնալ փողոցում գտնվելուց