Ռուսական նոր Տու-214 ինքնաթիռները կարտադրվեն Բելառուսի հետ համագործակցությամբ

Տու-214
Համագործակցությունը թույլ կտա մեծացնել Տու-214-ի արտադրության ծավալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Տուպոլև» կոնստրուկտորական բյուրոն («Ռոստեխ» պետական կորպորացիայի մաս է կազմում) մտադիր է Տու-214 ծրագրի շրջանակում զարգացնել կոոպերացիոն կապերը Բելառուսի գործընկերների, մասնավորապես Մինսկի քաղաքացիական ավիացիայի գործարանի հետ: Այս մասին ասվում է Միավորված ավիաշինական կորպորացիայի (ОАК) հաղորդագրության մեջ:
«Թռչող լաբորատորիա» Տու-2014-ը երեկ մեկնել է Մինսկ։ Թռիչքային անձնակազմում եղել է «Տուպոլև» ԲԸ-ի գործադիր տնօրեն Կոնստանտին Տիմոֆեևը։ Նա հայտնել է, որ Մինսկում պատրաստելու են դետալների մի մասը, ինչպես նաև ներկելու են Տու-214 ինքնաթիռը:
«Մինսկի քաղաքացիական ավիացիայի թիվ 407 գործարանը մեր վաղեմի հուսալի գործընկերն է։ Տարիներ շարունակ մենք սերտորեն համագործակցում ենք Տու-134 ինքնաթիռների վերանորոգման և արդիականացման ոլորտներում։ Հիմա մենք մեր հարաբերությունների նոր փուլ ենք մտնում՝ Տու-214 ինքնաթիռների հետ կապված»,-հայտարարել է Տիմոֆեևը։
Ինքնաթիռը կներկվի ռուսական Միացյալ ավիաշինական կորպորացիայի կորպորատիվ ոճին և գույներին համապատասխան։ Կօգտագործվեն ռուսական արտադրության էմալներ։ Այդ ներկվածքով ինքնաթիռները Միավորված ավիաշինական կորպորացիայի քաղաքացիական ինքնաթիռների միասնական շարք են ձևավորում, որոնք առաջիկա տարիներին ռուսական ավիաընկերությունների պարկի հիմքը կդառնան:
Ռուսական նոր Իլ–114-300 ինքնաթիռը «թևեր է առնում»
Ներկելուց հետո ինքնաթիռը պետք է վերազինվի։ Մինչև տարեվերջ այս «թռչող լաբորատորիայում» կաշխատեն ներմուծվող մասերը, բաղադրիչներն ու համակարգերը տեղականով փոխարինելու ուղղությամբ: Ինքնաթիռն ունի բոլոր անհրաժեշտ սերտիֆիկատները և համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին։
Ի դեպ, ներկման նոր համալիրը շահագործման է հանձնվել Մինսկի գործարանում 2024 թվականի ապրիլին։ Այս տարի գործարանը նաև արտոնագիր է ստացել Ռոսավիացիայից, ինչը թույլ է տալիս իրականացնել Տու-214 տիպի ինքնաթիռների տեխնիկական սպասարկում:
Միավորված ավիացիոն կորպորացիան «Ռոստեխ» պետական կորպորացիայի մաս է կազմում։ Ստեղծվել է 2006 թ.-ին՝ Ռուսաստանի խոշորագույն օդային ձեռնարկությունների ակտիվները համախմբելու նպատակով: Կորպորացիայի մաս կազմող ձեռնարկությունները արտադրում են այնպիսի հայտնի ապրանքանիշների ինքնաթիռներ, ինչպիսիք են «Սու», «ՄիԳ», «Իլ», «Տու», «Յակ», «Բերիև», ինչպես նաև նորերը՝ Superjet 100 և ՄՍ-21:
Ռուսական «Գրանատ-4» ԱԹՍ-ի հնարավորությունները թույլ են տալիս «Աբրամսներ» ոչնչացնել