ՔՊ–ի ժողովը կանցկացվի Ջերմուկում, հայտնի է` ինչ հարցեր են քննարկվելու. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյան
Թերթի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը, որը նշանակված է հունիսի 22-ին, որոշվել է անցկացնել Ջերմուկում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ն պատրաստվում է 4-րդ քաղաքական ժողովին, բայց անցկացման վայրը նախապես չեն հայտնում ընդդիմության պատճառով։
Այժմ թերթին հայտնի է դարձել ոչ միայն ժողովի անցկացման վայրը, այլև քննարկվելիք հարցերը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի դեպքում էր անում, հիմա ՔՊ-ն միայն տարածքային կառույցներ ունի: Դրանով Փաշինյանը փորձելու է ներկուսակցական կառավարումն ավելի կենտրոնաձիգ դարձնել»,– գրում է «Հրապարակը»:

Ըստ ԶԼՄ–ի` ենթադրվում է, որ նա Սերժ Սարգսյանի պես մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի մարզպետներին, որոնք կլինեն մարզի թիվ մեկ կուսակցականները, մինչդեռ այսօր տարածքային կառույցներ են գործում, և տվյալ քաղաքում գտնվող վարչությունը շատ դեպքերում մարզի մյուս քաղաքների ներկուսակցական խժդժությունների մասին տեղեկանում է ամենավերջում, երբ բանը բանից անցնում է, և ներթիմային ճակատամարտերը դառնում են հրապարակային ու ողջ մարզի քննարկման առարկան։
Վարչության նիստում հաստատվել են անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները. ՔՊ