ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Խորհրդային նկարիչ Մարկ Կլիոնսկու թոռնուհին` 28-ամյա մոդել Էլիզաբեթ Պիպկոն դարձել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար: Մինչ այդ նա նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականն էր հրեական կազմակերպությունների հետ կապերի գծով։
Ինչպես գրում են ամերիկյան լրատվամիջոցները, ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում Պիպկոն կարող է դառնալ Սպիտակ տան նոր պաշտոնական ներկայացուցիչը: Թրամփի նախընտրական շտաբում աշխատում է նաև նրա ամուսինը` Դարեն Սենտինելոն։
Էլիզաբեթի ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել Մինսկից։ Նշվում է, որ նա հրեական արմատներ ունի։ Մանկուց ակտիվորեն զբաղվել է գեղասահքով և մասնակցել է մրցումների, սակայն 15 տարեկանում վնասվածք է ստացել, որի պատճառով ստիպված է եղել հեռանալ սպորտից։
Փոխարենը Էլիզաբեթը մոդելային կարիերա է սկսել, որը բավականին հաջող էր. նրա լուսանկարները հայտնվել են այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Harper's Bazaar-ը, Grazia-ն և այլն: