ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ն մաքսատուրքից ազատման 576 մլն դրամի արտոնություն ստացավ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ընկերությունը պատրաստվում է 10․3 մլրդ դրամի ապրանք ներմուծել։
Որոշման ընդունումը պայմանավորված է «Ջերմուկ Գրուպի» կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային ջերմակցման թաղանթի արտադրության համար, իսկ թամբային քարշակներ և սառնարանային կիսակցորդները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով»,– նշված է որոշման մեջ։
Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի 80 և ավելի տոկոսն արտահանել ԵՄ երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Վրաստան և այլ երկրներ։
Նշվում է, որ արտադրությունն իրականացվելու է ՀՀ Վայոց Ձորի մարզում։
«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։