ՀՀ կառավարությունը 5,2 մլն դրամ կփոխհատուցի ՀԿԵ–ին` ուղևորափոխադրումների վնասի համար

2023 թ. ՀՀ կառավարությունը ընկերությանը մասնակի փոխհատուցել է այդ վնասը` 850 հազար դոլար, սակայն անհրաժեշտություն է առաջացել վճարելու հավելյալ 13 000 դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը 5,2 մլն դրամ կտրամադրի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ին` որպես ուղևորափոխադրումների վնասի փոխհատուցում: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Բանն այն է, որ ՀՀ–ում երկաթուղով ուղևորափոխադրումները համարվում են պլանային–վնասաբեր, ուստի կառավարությունը սուբսիդավորում է դրանք:
Այրում–Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը վերականգնվել է նախատեսվածից շուտ. ՀԿԵ
ՀԿԵ–ի հետ կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ 2009-10 թթ. սուբսիդավորման ծավալը կազմել է փաստաթղթավորված վնասի 10 տոկոսը, 2011–12 թթ.՝ 15 տոկոսը, 2013 թ.՝ 20 տոկոսը, 2014–15 թթ.՝ 25 տոկոսը, 2016–թվականից՝ 30 տոկոսը։
2023 թ. վնասի ծավալը կազմել է 332,6 մլն դրամ կամ 5,2 մլն դրամով ավելի, քան նախատեսված էր ՀՀ պետբյուջեի ծրագրով։ Հետևաբար, ՀՀ կառավարությունը ՀԿԵ–ին լրացուցիչ կվճարի գերպլանային 5,2 մլն դրամ:
Նշենք, որ ՀՀ–ի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի միջև կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 2008 թ. փետրվարի 13–ին։
Գնել Սանոսյանն ու ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են ապագա ներդրումային ծրագիրը