Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Էրդողանն ակնկալում է Աստանայում Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը. ԶԼՄ

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Լրատվամիջոցի տեղեկություններով` բանակցությունների օրակարգում կլինի նաև Թուրքիայում գազային հանգույցի կառուցման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։ Տեղեկությունը հայտնում է «Habertürk» հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին։

«Առաջնորդների բանակցությունների օրակարգում կլինեն Ուկրաինայի իրադրությունը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Թուրքիայում գազային հանգույցի կառուցումը»,– նշում է լրատվամիջոցը։

ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղը հայտարարել էր՝ եթե Էրդողանը մասնակցի Աստանայում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին, Կրեմլը միջոցառման շրջանակում կքննարկի Պուտինի և Էրդողանի հանդիպումն անցկացնելու հնարավորությունը։
Նշենք, որ ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 3-4-ը Աստանայում։
Պուտինը Կիևին և Արևմուտքին կարգավորման ևս մեկ տարբերակ է առաջարկել