ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «ռազբորկա» և ծեծկռտուք տեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ)։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, ինչից հետո բաժնի պետն ազատվել է աշխատանքից։
«Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ հոդվածում ներկայացված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանը հունիսի 18-ին աշխատանքից ազատվել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։