ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հանոյում լրագրողներին ասել է, որ Արևմուտքը «կկախի» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա բոլոր ոչ պոպուլյար որոշումները, այնուհետև նրան փոխարինող կգտնի: ՌԴնախագահի խոսքըմեջբերում է ՌԻԱ Նովոստի ն։
Դա, ըստ Վլադիմիր Պուտինի, կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:
«Արևմուտքում նրան (Զելենսկուն - խմբ.) պարզապես չեն ուզում փոխել, ժամանակը չի մոտեցել ։ Ինձթվում է, որ դա ակնհայտ է ցանկացած մարդու համար։ Նրա վրա կկախվեն բոլոր ոչ պոպուլյար որոշումները, այդ թվում ՝ զորակոչային տարիքի իջեցումը, և վերջ։ Իսկհետո կփոխեն։ Ես կարծում եմ, որ դա կլինի ինչ-որ տեղ հաջորդ տարվա առաջին կեսին»,- ասել է Պուտինը։