Ալսուն առաջին անգամ խոսել է 18 տարվա համատեղ կյանքից հետո Յան Աբրամովից բաժանվելու մասին

Զույգը երեք երեխա ունի. երկու դուստր` Սաֆինան և Միքելլան, որդին` Ռաֆայելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ռուս երգչուհի Ալսուն առաջին անգամ խոսել է գործարար Յան Աբրամովից 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվելու մասին:
Best Music Fest երաժշտական փառատոնի երեկույթից առաջ երգչուհուն հարցրել են ամուսնալուծության մասին, և նա շատ դիվանագիտորեն է պատասխանել։
Առանց խոզի բդի. ինչպես են Գարիկ Մարտիրոսյանի կինն ու երգչուհի Ալսուն անցկացնում տոները
«Ամեն ինչ լավ է: Ես չեմ մեկնաբանում, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է»,-հայտարարել է նա։
Տեղեկությունն այն մասին, որ Ալսուն ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնվել էր այս տարվա մայիսին ։ Բաժանման ենթադրյալ պատճառների թվում նշվում են ամուսնու կողմից հավանական դավաճանությունները:
«Երգչուհու շրջապատից պատմել են, որ Աբրամովն արդեն կես տարի գրեթե չէր լինում տանը»,– գրել է StarHit-ը։ Այս իրավիճակը տևել է ավելի քան մեկ տարի, և արդյունքում որոշել են ամուսնալուծվել: Աստղային լրագրող Օլեգ Ցուրիկովի տեղեկություններով` Յան Աբրամովը նոր ընտանիք ունի։
Ալսուն Աբրամովի հետ ամուսնացել է 2006 թվականին։ Նույն թվականին աստղը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Աղջկան անվանել են Սաֆինա։ 2008-ին ծնվել է նրա երկրորդ դուստրը` Միկելան: 2016-ին երգչուհին լույս աշխարհ է բերել որդուն`Ռաֆայելին։ Ալսուն պատմում էր, որ լիարժեք զբաղվում է երեխաներով և կարիերան հետին պլան է մղել։
Ալսուի դստեր մարզիչ Սվետլանա Լոբոդան բաց կթողնի «Ձայնը. երեխաներ» շոուի հատուկ թողարկումը