ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և նրա գլխավորած պատվիրակությունը 3-օրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիա` Ռիգա։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ ԱԺ նախագահի որոշումների և կարգադրությունների բաժնում։
Պատվիրակությունը Ռիգայում է լինելու հունիսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում։
Նշվում է, որ պատվիրակության կազմում լինելու են ՔՊ–ական պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մարիա Կարապետյանը, ինչպես նաև ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետ (հունիսի 23-27-ը) Էրիկ Մելքոնյանը, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ–օպերատոր Դավիթ Հակոբյանը և Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը։
Գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը հրավիրող կողմն անելու է 4 անձի համար, իսկ ևս 7 անձի գիշերակացի և օրապահիկի, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերը կատարվելու է ՀՀ ԱԺ–ին նմանատիպ միջոցառումների համար հատկացված միջոցների հաշվին։