ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար որպես միության անդամ երկիր․Թավադյան

Sputnik
Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին, հայտնել է Իրանի գործադիր մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին:
Համաձայնագիրը ստորագրվել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Ըստ մասնագետների՝ նոր համաձայնագիրը թույլ կտա հինգից յոթ տարվա ընթացքում մատակարարումները հասցնել տարեկան 18-ից մինչև 20 միլիարդ դոլարի․ 2022 թվականի վերջին այն կազմել է 6․2 միլիարդ դոլար:
Իրանի նախկին արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ անցած տարի X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցության ընդլայնումը հստակ հորիզոններ է բացում Թեհրանի ու Երևանի միջև գործնական հարաբերությունների զարգացման համար:
«ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար որպես միության անդամ երկիր»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագետ Աղասի Թավադյանը։