Վաղն Արարատ Միրզոյանը Լիտվա կմեկնի․ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվելու

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու լիտվացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հունիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիլնյուս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպելու է Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ:
Նշվում է, որ նախարարների հանդիպմանը հաջորդելու է համատեղ մամուլի ասուլիս, տեղի է ունենալու նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն։
Հիշեցնենք, որ ապրիլին պաշտոնական այցով Լիտվայում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հունիսի 5-ին էլ հայտնի դարձավ, որ Լիտվայի կառավարությունը 100 000 եվրոյի հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան` մայիսի 26–ի հեղեղումներից տուժած համայնքներին օգնություն ցուցաբերելու համար։