«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պատրաստվում է դատի տալ ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանին

Ասուլիսի ժամանակ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատական գործընթաց է սկսելու ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը` խոսելով շարժման ընթացքի և գալիք զարգացումների մասին։
«ՔՊ ամբիոնից ինքնադրսևորովող մեկի նկատմամբ, որի վերաբերյալ որոշակի տեղեկություններ կան, որ անցել է թմրանյութերի գործով, կարծեմ անունը Արթուր Հովհաննիսյան է (ՔՊ խմբակցության քարտուղար – խմբ.) դատական գործ ենք սկսելու իր հայտարարությունների համար։ Մանավանդ՝ վերջին»,– ասաց սրբազանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորվում է, բայց հավաքները շարունակվելու են։ Սրբազանն արդեն հայտնել է, որ այն ավելի մասշտաբային կլինի։