ՔՊ-ն պատրաստվում է քաղաքական ժողովի, բայց անցկացման վայրը գաղտնի է պահում. ԶԼՄ

Իշխող թիմը մտավախություն ունի, որ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման կողմնակիցները կարող են խանգարել միջոցառումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՔՊ-ն պատրաստվում է հունիսի 22-ի 4-րդ քաղաքական ժողովին, բայց անցկացման վայրը նախապես չեն հայտնում ընդդիմության պատճառով, գրում է «Հրապարակը»։
Իշխող թիմը մտավախություն ունի, որ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման կողմնակիցները կարող են իրենց «հարամել» միջոցառումը։
Պարբերականի տեղեկություններով՝ թեև կուսակցության կանոնակարգը նախատեսում է միայն «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամների մասնակցությունը համաժողովին, որի մեջ մտնում է համեմատաբար նեղ շրջանակ, այս անգամ որոշվել է հրավիրել կուսակցության բոլոր պատգամավորներին:
«Ներքաղաքական խառնակ ժամանակներում Նիկոլ Փաշինյանը զգուշավոր է դարձել և հոգատար կուսակիցների նկատմամբ, նրանց չի վերաբերվում իբրև ուսապարկերի, ամեն ինչ անում է, որ իրենից նեղացողներ չլինեն, թիմը չպառակտվի։ Հասկանում է, որ միակ հավատարիմ հենարանը երկրում մնացել է ՔՊ-ն»,-գրում է թերթը։