Պուտինն ու Կիմ Չեն Ինը առանձնազրույց են ունեցել Փհենյանում

Շոգը ճշգրտումներ է մտցրել Փհենյանում Պուտինի ծրագրում, փողոցում նախատեսվածմիջոցառումները չեղարկվել են։
Sputnik
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ինը Փհենյանում առանձնազրույց են ունեցել Հյուսիսային Կորեա ռուսական պետության ղեկավարի այցի շրջանակում: Այն տևել է մոտ երկու ժամ։ Տեղեկությունը հայտնում ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ «Կիմսուսան» պետական նստավայրում տեղի են ունեցել երկկողմ բանակցություններ ընդլայնված կազմով, դրանք տևել են 1,5 ժամ:
Պուտինի՝ ԿԺԴՀ կատարելիք այցից առաջ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ առաջնորդների համար նախատեսված է «դեմ առ դեմ» ձևաչափով երկարատև զրույց, այդ շփմանը, ըստ անհրաժեշտության, կհրավիրվեն պատվիրակությունների անդամները:
Բանակցությունների արդյունքում տեղի կունենա համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո առաջնորդները ԶԼՄ-ների առջև հանդես կգան հայտարարություններով, այնուհետև կշարունակեն շփումները միմյանց հետ:
Պուտինը 24 տարվա մեջ առաջին անգամ պաշտոնական այցով գտնվում է Հյուսիսային Կորեայում։ Նրան ուղեկցում է պատվիրակությունը, որում ընդգրկված են արտաքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության, պաշտպանության նախարարության, տրանսպորտի և այլ գերատեսչությունների ներկայացուցիչները: