Պուտինի և Կիմ Չեն Ինի ընդլայնված կազմով բանակցությունները տևել են 1,5 ժամից ավելի

Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ինը
Փհենյանում ավարտվել են ռուս-կորեական ընդլայնված կազմով բանակցությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի-Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բանակցությունները երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ տևել են 1,5 ժամից մի փոքր ավելի:
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը, բացելով բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նշել է Ռուսաստանի դերը աշխարհում ռազմավարական հավասարակշռության պահպանման գործում:

«Կորեայի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը գնահատում է ուժեղ Ռուսաստանի Դաշնության կարևոր առաքելությունն ու դերը աշխարհում ռազմավարական կայունության և հավասարակշռության պահպանման գործում, ինչպես նաև լիակատար աջակցություն և համերաշխություն է հայտնում Ռուսաստանի կառավարությանը, բանակին և ժողովրդին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության իրականացման գործում՝ ինքնիշխանության, անվտանգության շահերի, ինչպես նաև տարածքային ամբողջականության պաշտպանության համար»,- ընդգծել Է Կիմ Չեն Ինը:

Նա նշել է, որ ԿԺԴՀ-ն մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը, և երկու երկրների հարաբերությունները թևակոխում են նոր ծաղկման շրջան:
Ավելի վաղ Պուտինը ԿիմՉեն Ինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր «նոր հիմնարար փաստաթղթի» մասին, որը կընկնի ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների հիմքում: Երկու առաջնորդների հակիրճ ներածական հայտարարություններից հետո հանդիպումը շարունակվել է մամուլի համար փակ ձևաչափով: Սպասվում է, որ հետագայում Պուտինն ու Կիմ Չեն Ինը կշարունակեն դեմ առ դեմ շփումները։