Պուտինի այցը ԿԺԴՀ նախազգուշացում է Արևմուտքին. Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Մոսկվային և Փհենյանին զսպելու համար Լոնդոնը պետք է ուժեղացնի իր զինված ուժերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ԿԺԴՀ պետք է դիտարկել որպես նախազգուշացում Արևմուտքին:
«Պուտինի` Հյուսիսային Կորեա այցի հետաքրքիր տեսարանները պետք է ընդունել որպես նախազգուշացում։ Բռնապետության նոր առանցքն աշխատում է մեր ազատությունները խարխլելու համար»,-գրել է նախարարը X սոցցանցի իր էջում։
Այսպես է Շապսը մեկնաբանել ռուսական RT հեռուստաալիքի կադրերը, որոնք ցուցադրել են ԿԺԴՀ-ում շքերթն ու Ռուսաստանի ղեկավարի այցի առթիվ տոնակատարությունները:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Մոսկվային և Փհենյանին զսպելու համար Լոնդոնը պետք է ուժեղացնի իր զինված ուժերը:
Հիշեցնենք` Պուտինը Հյուսիսային Կորեա է մեկնել հունիսի 18-ին և բանակցել ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի հետ, ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ, իսկ առաջնորդների առանձնազրույցը` մոտ 2 ժամ։ ՌԴ նախագահն ու ԿԺԴՀ-ի առաջնորդը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել։
Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը նաև նվերներ են փոխանակել. Հյուսիսային Կորեայի առաջնորդը նոր «Աուրուս» և թեյի սպասք է նվեր ստացել, իսկ Պուտինը` մի քանի գեղարվեստական ստեղծագործություն։
Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ինը շրջել են «Aurus»–ով. ավտոմեքենան վարել է ՌԴ նախագահը