ՀՀ էկոնոմիկայի նախարարը նոր տեղակալ ունի

Գևորգ Պապոյան
Սևակ Միքայելյանը դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Սևակ Միքայելյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղակալ։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Սևակ Միքայելյանը տնտեսագիտության թեկնածու է։ Նա դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Շուրջ 15 տարվա աշխատանքային փորձ ունի տնտեսագիտության ոլորտում։
Հիշեցնենք` Փաշինյանը մայիսի 30-ին Ռաֆայել Գևորգյանին ազատեց էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակեց ՊԵԿ նախագահի տեղակալ։